Գյուղնախարարությունը որոշել է պետական միջոցները տնտեսել գյուղացու հաշվին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը որոշել է պետական միջոցները տնտեսել գյուղացու հաշվին: Խոսքը պետական աջակցության շրջանակներում հողօգտագործողներին տրամադրվող ազոտական եւ կալումիական պարարտանյութի մասին է: Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգեր է ստանում ՀՀ Շիրակի, Արմավիրի եւ Արարատի մարզերի բնակիչներից: Նրանց պատմելով` գյուղապետերը բոլորին զգուշացնում են, որ այս տարի պետական աջակցության շրջանակներում տրամադրվող պարարտանյութերի գները բարձրացրել են: Եթե նախորդ տարիներին գյուղացիները մեկ պարկ պարարտանյութը գնում էին 6000 դրամով, ապա հիմա նրանք այն ձեռք կբերեն 7000 դրամով:

Պարզվում է` գյուղատնտեսության նախարարությունը սուբսիդիայի այն չափը, որը պետք է հատկացվեր պարարտանյութի համար, տնտեսել է: Մեկնաբանությունների համար դիմեցինք ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանին, որն էլ նշեց, թե այս ծրագրի համար նախատեսված էր 443 մլն 250 հազար դրամ, բայց 139 մլն 500 հազար դրամը տնտեսվել է: Ինչն էլ ուղղվելու է այլ ծրագրերի իրականացմանը:




Լրահոս