ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՓԱԿՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրասենյակի փակված դուռըՈրքան էլ փորձի Տիգրան Կարապետյանն իր ստեղծած Ժողովրդական կուսակցությունը ներկայացնել իբրեւ ինքնուրույն եւ հզոր քաղաքական միավոր, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ կուսակցության հզորության 95 տոկոսը պայմանավորված էր  հզոր խոսափողի առկայությամբ` ի դեմս ԱԼՄ-ի, որը երկարաշունչ ռեպորտաժներով ու տարատեսակ հաղորդումներով լուսաբանում էր Ժողովրդական կուսակցության անգամ  ամենաչնչին քայլերը: Ուստի, ամենեւին պատահական չէ, որ հունվարի 21-ին տեղի ունեցած  ԱԼՄ-ի եթերազրկումից ընդամենը մի քանի օր անց  Հայաստանի երրորդ քաղաքում` Վանաձորում,  փակվեց Ժողովրդական կուսակցության գրասենյակը: Տարածքն էլ վաճառքի է հանվելԺԿ Վանաձորի գրասենյակի ղեկավարին գտնելու եւ գրասենյակի փակման պատճառը պարզելու «ժողովուրդ»-ի փորձերն անցան ապարդյուն: Կուսակցության գրասենյակի նախկին աշխատակիցները մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ ԱԼՄ-ի փակումից հետո իրենց գրասենյակի ղեկավարն ասել է, թե այլեւս անիմաստ է այդ գրասենյակի գոյությունը: Գրասենյակի աշխատակիցները նշեցին, որ մինչ այդ իրենք կանոնավորապես ստացել են իրենց աշխատավարձերը, եւ Տիգրան Կարապետյանն էլ իր վանաձորյան վերջին այցելության ժամանակ նրանց խոստացել է, որ առաջիկայում ամեն ինչ կփոխվի: Սակայն գրասենյակի փակվելուց հետո ԺԿ-ականներն այլեւս չեն հավատում որեւէ փոփոխության: Ներկայումս Ժողովրդական կուսակցության՝ Վանաձորի գրասենյակի դուռն ամրացված է ճաղավանդակով, իսկ  կուսակցության ցուցանակն էլ հանված է:ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ




Լրահոս