Խոշոր ավտովթար Կոտայքում. իրար են բախվել ավելի քան տասը մեքենա. կան վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ փետրվարի 26-ին, շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են 1 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով մի քանի ավտոմեքենաներ բախվել են երկաթբետոնե արգելապատնեշներին, երկաթե գովազդային սյանը, մի քանիսն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարների հետևանքով կան վիրավորներ, որոնց ինքնությունը  պարզվում է։

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս