Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման վտանգ կա. Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը մտահոգություն է հայտնել, որ զինված հակամարտության վերսկսման վտանգը Հայաստանի և Ադրբեջանի միջև գնալով մեծանում է: «Մենք ապրում ենք շատ վտանգավոր ժամանակներում, երբ զինված հակամարտության վերսկսման վտանգը Հայաստանի և Ադրբեջանի միջև գնալով մեծանում է: Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում ընտրական գործընթացների ավարտից և իշխանության վերարտադրությունից հետո կարող է հնարավորություն առաջանալ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցված կարգավորման համար, կամ էլ ընդհակառակը՝ կարող են վերսկսվել ռազմական գործողությունները»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Կոզլարիչը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս