
Այսօր՝ ժամը 12:43-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակա անասնագոմում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:06-ին, մարվել՝ 13:43-ին: Ամբողջությամբ այրվել է անասնագոմը (70 քմ):