ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 15-17-ը կմեկնի Բրյուսել:
«Ժողովուրդ»-ի այս տեղեկությունը երեկ հաստատեց նաեւ վարչապետի մամուլի
խոսնակ Արամ Անանյանը: Հարցին, թե ճիշտ են տեղեկությունները, որ վարչապետը
մոտ 1 միլիարդ դոլարանոց ծրագիր է իր հետ տանելու Բելգիա, որպեսզի
լրացուցիչ ֆինանսական հոսքեր ապահովի Հայաստանին, Անանյանը պատասխանեց.
«Վարչապետի այցի ծրագիրը սահմանված ժամկետներում կհրապարակվի»: Մենք
տեղեկություններ ունեինք նաեւ, որ վարչապետը Բրյուսել գնալու որոշումը
կայացրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի բնակարան հյուրընկալվելուց
հետո: Արամ Անանյանն այս առնչությամբ էլ ասաց, թե «վարչապետը մշտապես
հանդիպումներ ունենում է Հայաստանում ներկայացված դիվանագետների հետ»:
Այսինքն` չի բացառվում, որ Յովանովիչն է կարգավորել Տիգրան Սարգսյանի
եվրոպական այցը:




Լրահոս