ՖՈՏՈ. Մխիթարյանը Լոնդոնում ընթրել է Ռուբեն Վարդանյանի և Նարեկ Հախնազարյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնում հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանի և բարերար Ռուբեն Վարդանյանի հետ:

Հայաստանի վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը Լոնդոնում կայացած ընթրիքից լուսանկարներ է հրապարակել «Instagram»-ի իր էջում.

«Հիանալի ընթրիք ընկերների և հիանալի հայերի հետ»,- գրել է նա:

Մեկ այլ գրառմամբ էլ երաժիշտն, ով «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է, անդրադարձել է Մխիթարյանի` «Արսենալ» տեղափոխությանը.

«Չնայած երկար տարիներ է` հանդիսանում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու, բայց շատ վշտացած եմ թիմում վերջերս տեղի ունեցած փոփոխություններից և այն խաղաոճից, որ մարզիչը ստիպում է թիմին:

Այնպես որ, ես շատ ուրախ եմ Մխիթարյանի` «Արսենալ» տեղափոխության առթիվ, քանի որ վստահ եմ, որ սա Մխիթարյանի ստեղծագործ, դասական և պարզապես փայլուն խաղաոճին համապատասխան ամենաճիշտ թիմն է: Հաջողություն եմ մաղթում քեզ, ընկերս: Վստահ եմ` հաջորդ մրցաշրջանը փառահեղ կլինի»,- գրել է Հախնազարյանը:




Լրահոս