
Չեխ մրցավարական բրիգադը` Պավել Կրալովեցի գլխավորությամբ, կսպասարկի Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի` «Արսենալի» և ԲԿՄԱ-ի միջև կայանալիք առաջին խաղը:
Եզրերում նրան կօգնեն Ռոման Սլիշկոն և Իվո Նադվորնիկը, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականները կլինեն Պետր Արդելյանուն և Կարել Գրուբեշը:
Հանդիպման տեսուչ է նշանակվել Յան Պատակը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` հանդիպումը կկայանա Լոնդոնում ապրիլի 5-ին և կմեկնարկի ժամը 23:05-ին:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին Լոնդոնում: