Նոր նշանակումներ Արտակարգ իրավիճակների նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 6-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ և շնորհվել հերթական սպայական կոչումներ:

Նախարարը փրկարար ծառայության փոխգնդապետի ուսադիրներ հանձնեց ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչություն պետի տեղակալ Արթուր Շահինյանին, իսկ փրկարար ծառայության մայորի ուսադիրներ՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Հայկ Սաղաթելյանին և ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ավագ հրահանգիչ Արամ Ջալաթյանին:

Դ. Տոնոյանի այլ հրամաններով՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության պետ է նշանակվել փ/ծ փոխգնդապետ Տիգրան Ավագյանը, իսկ նույն վարչության պետի տեղակալ՝ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը:

Շնորհելով փրկարար ծառայության մայորի կոչում՝ նախարարը ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի ավագ հրահանգիչ է նշանակել Արթուր Մկրտչյանին, ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության ՀԱԷԿ-ի պահպանության ՀՀՋ խմբի հրամանատար` Անդրանիկ Հայրապետյանին, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ` Հասմիկ Հարությունյանին, Օտարերկրյա պետություններում, միջազգային կազմակերպություններում ՀՀ այլ պետական մարմիններում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ՝ Արմինե Հայրապետյանին: ՀՀ ԱԻՆ ՓԾ կադրերի վարչության կազմակերպչական բաժնի պետ է նշանակվել Հակոբ Մարտիրոսյանը, ում շնորհվել է փրկարար ծառայության գնդապետի կոչում:

ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության մարտական պատրաստության և ուսուցման կազմակերպման բաժնի հրահանգիչ է նշանակվել պահեստազորի մայոր Դավիթ Ոսկանյանը:




Լրահոս