Որքան գումար է հավաքվել Սերժ Սարգսյանի թոշակի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` այս օրերին «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը յուրօրինակ ակցիա է նախաձեռնել: Ակտիվիստները պտտվում են մայրաքաղաքում` քաղաքացիներից Սերժ Սարգսյանին թոշակի ուղարկելու նպատակով գումար հավաքելու համար, սա նաեւ ի պատասխան Սերժ Սարգսյանի ԳԱԱ-ում արած հայտարարության, թե «…գումա՞ր եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են»:

«Ժողովուրդ» օրաթերթը նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեց, թե որքա՞ն գումար է հավաքվել այս պահի դրությամբ. «Մենք ուրիշի փողերը չենք հաշվում»,-կես կատակ-կես լուրջ նշեց ակտիվիստը: Հարցին, թե մինչեւ ե՞րբ է ակցիան շարունակվելու, Սանասարյանն ասաց, թե այդ հարցում անակնկալ է սպասվում: Շեշտենք, որ ակցիան դեռեւս ամբողջ թափով շարունակվում է: Ըստ որոշ տեղեկությունների` հավաքված գումարը դեռ չի հասել 5 հազար դրամի:




Լրահոս