ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ապրիլի 8-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: