ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 3-ից 8-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 225 դեպք, որից 102-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 102 կենցաղային կանչ, 51 հրդեհ, 27 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 26 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին ձյան շերտում արգելափակված 8 տրանսպորտային միջոց: Շաբաթվա ընթացքում գրանցվել է նաև թունավորման 8 դեպք, որի հետևանքով տուժել է 13 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները: