
Գերմանական մրցավարական բրիգադը Ֆելիքս Ցվայերի գլխավորությամբ կսպասարկի Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ ԲԿՄԱ-«Արսենալ» հանդիպումը:
Նրա օգնականներն են լինելու Տորստեն Շիֆները, Մարկո Ախմյուլերը, Դանիել Զիբերտը, Սաշա Շտեգեմանը և Ռաֆայել Ֆոլտինը,- հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր 4: 1 հաշվով: Մոսկվայում կայանալիք պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին: