
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից;
Ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում «Արսենալի» պաշտոնական կայքը.
«Ակումբի հետ երկարատև քննարկումների և մտորումների արդյունքում ես զգացի, որ եկել է համապատասխան ժամանակն` ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Արսենալից» հեռանալու համար: Երախտապարտ եմ, որ ունեցել եմ այդպիսի պատիվ` երկար և հիշարժան տարիների ընթացքում ծառայել ակումբի բարօրությանը: Ակումբը մարզել եմ նվիրվածությամբ և ազնվությամբ:
Շնորհակալություն եմ հայտնում ակումբի ղեկավարությանը, ֆուտբոլիստներին և երկրպագուներին, ովքեր այս ակումբն այսքան առանձնահատուկ են դարձնում: Իմ մշտական սերն ու աջակցությունն «Արսենալին»,- ասվում է Վենգերի հայտարարության մեջ: