
Լոնդոնի «Արսենալը» կփորձի իրականացնել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի տրանսֆերը, եթե թիմի ղեկը ստանձնի Լուիս Էնրիկեն:
Իսպանացի մասնագետը համարվում է Արսեն Վենգերի հիմնական փոխարինողը: Ֆրանսիացին այս մրցաշրջանի ավարտից հետո լքելու է լոնդոնյան ակումբը:
«Զինագործների» ղեկավարները հաշվի են առնում այն հանգամանքը, որ մարզիչը և Մեսսին լավ հարաբերությունների մեջ են, ինչը կարող է նպաստել արգենտինացու` Լոնդոն տեղափոխությանը: