Մասիսի քաղաքապետի եղբայրը հասցրեց փախչել Ֆրանսիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսի քաղաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համաբարձումյանը, Երեւանում ապրիլի 16-ին բողոքի ցույցերի ժամանակ ծեծի էր ենթարկել ուսանողներին: Ընդ որում, ուսանողների վրա Համբարձումյանը հարձակվել էր ոստիկանների ներկայությամբ, կան նաեւ համապատասխան տեսագրություններ: Սակայն մինչեւ հիմա կատարվածի առթիվ քրեական գործ չի հարուցվել:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե ինչու դատախազությունը չհանձնարարեց քրեական գործ հարուցել Հերացի փողոցում երիտասարդների նկատմամբ Մասիսի քաղաքապետի եղբոր կողմից բռնություններ կիրառելու վերաբերյալ:

Ի պատասխան` դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են. «Քրեադատավարական օրենքով սահմանված ժամկետներում պետք է կայացվեն համապատասխան դատավարական որոշումներ»: Մինչ այդ, հիշեցնենք, ըստ շրջանառվող լուրերի` Համբարձումյանը հասցրել է ճողոպրել ՀՀ-ից. ասում են՝ փախել է Ֆրանսիա




Լրահոս