Հենրիխ Մխիթարյանը գրավեց նախկին թիմի դարպասը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այժմ ընթանում է Լոնդոնի «Արսենալի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպումը: Հայաստանի հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ և գրավեց նախկին թիմի՝ Յունայթեդի դարպասը:

Ընդ որում, Մխիթարյանը վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ էր հայտավորվել  Արսեն Վենգերի գլխավորած թիմում:

Թիմերը հանդես են գալիս հետևյալ կազմերով.

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Վիկտոր Լինդելյոֆ, Էշլի Յանգ, Անդեր Էրերա, Նեմանյա Մատիչ, Պոլ Պոգբա, Ջեսի Լինգարդ, Ալեքսիս Սանչես, Ռոմելու Լուկակու:

«Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Կալում Չեմբերս, Կոնստանտինոս Մավրոպանոս, Սեադ Կոլաշինաց, Գրանիտ Ջակա, Էշլի Մեյթլանդ Նիլզ, Հենրիխ Մխիթարյանը, Ալեքս Իվոբի, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։




Լրահոս