«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի` Մադրիդի «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղը:
Այս մասին հայտնել է «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, փոխանցում է «Daily Star»-ը:
Մխիթարյանն իր նախկին թիմի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում ծնկին հարված էր ստացել և փոխարինվել խաղի 76-րդ րոպեին:
Մինչ այդ հայ ֆուտբոլիստը գեղեցիկ գոլով խփել էր իր թիմի գնդակը մանկունիացիների հետ խաղում (1:2):
Հիշեցնենք` ԵԼ-ի կիսաեզրափակչի առաջին խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Աթլետիկոյի» հետ (1:1), իսկ թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մայիսի 3-ին: