
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը խոստովանել է, որ շատ հիասթափված է Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղում պարտությունից:
Օզիլը նկար է հրապարակել Ինստագրամում և գրել.
«Մադրիդում հիասթափության ու անքնության գիշեր էր: Սա տիտղոս նվաճելու մեր վերջին շանսն էր այս մրցաշրջանում, վերջին շանսը մեր մարզչի հետ հաջողության հասնելու: Երկու բան եմ ուզում ասել՝ շնորհակալություն «Արսենալի» երկրպագուներին աջակցության համար և առողջություն Լորան Կոսելնիին»,- գրել է գերմանացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «Արսենալը» Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչում ընդհանուր 1:2 հաշվով պարտվեց Մադրիդի «Աթլետիկոյին»: