
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլի համար մրցաշրջանն ավարտված է:
«Կրկին Մեսութը խնդիրներ ունի մեջքի հետ: Չգիտեմ, թե որքան ժամանակ նա բաց կթողնի: Կարծում եմ, որ Օզիլը չի կարողանա խաղալ մինչև մրցաշրջանի ավարտ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: