Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 59-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ մայիսի 14-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել Է 59-ի: Նրանց թվում Է ութամսական մի երեխա, որը զոհվել Է գազից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ ընդամենը ընդհարումների հետեւանքով տուժել Է ավելի քան 1,6 հազար մարդ: ԶԼՄ-ները դա համարել են «ամենարյունալի օրը 2014 թվականին Իսրայելի եւ Գազայի հատվածի սահմանին հակամարտության վերսկսվելուց հետո»: Գազայում «Վերադարձի երթի» շրջանակներում զանգվածային ելույթները չեն դադարում մարտի վերջից, երբ պաղեստինցիները նշում Էին Հողի օրը: Բողոքի ակցիաները վերսկսվել են մայիսի 14-ի առավոտյան՝ կապված այն բանի հետ, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից փոխադրվել Է Երուսաղեմ՝ նախագահ Դոնալդ Թրամփի՝ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ի որոշմանը համապատասխան: Ընդամենը բողոքի ակցիաների սկսվելուց հետո զոհվել Է 79 պաղեստինցի, վերքեր Է ստացել ավելի քան 2,2 հազար մարդ:




Լրահոս