Արայիկ Հարությունյանի նշանակումը՝ սառը ցնցուղ. տնօրենները ժողովներ են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը կրթության եւ գիտության նախարար նշանակվելուց հետո առաջինը հրահանգ տվեց վերադարձնել «Վերջին զանգի» միջոցառումների համար նախատեսված գումարները՝ հայտարարելով, թե հետեւողական է լինելու, եւ դրամահավաքության ցանկացած դեպք հետեւանքներ է ունենալու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա նշանակումն իսկական սառը ցնցուղ է եղել բազմաթիվ դպրոցների տնօրենների համար: Գրեթե բոլորն այս օրերին ծնողական ժողովներ են անում՝ խիստ հրահանգելով աշակերտների ծնողներին ոչ մի գումար չհավաքել՝ ասելով, թե անգամ իրենց ծաղիկ էլ հարկավոր չէ:

Ամենատարբեր առիթներով դրամահավաքության դեպքերն իսպառ չեն վերացել, «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր է ստացել, որ որոշ տեղերում դրանք դեռ կան: Նշենք, որ Արայիկ Հարությունյանը սկսել է հաճախ անակնկալ այցելել դպրոցներ: Հենց նման մի այցի ժամանակ էլ նա 189 դպրոցում հայտանաբերեց դրամահավաքության դեպք: Ու որքան էլ երեկ փորձ էր արվում արդարանալու, դպրոցի ղեկավարության եւ ծնողների կողմից կատարվածն այլկերպ ներկայացնելու, միեւնույն է, նախարարը բացահայտեց այն, ինչի մասին խոսվել է, բայց որեւէ պաշտոնյա չի հանդգնել իսկապես կանխել:




Լրահոս