Արդեն հայտնել էինք, որ Մովսես Հակոբյանը կազատվի ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ պաշտոնից: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Մովսես Հակոբյանն այլ պաշտոնի կնշանակվի: Մասնավորապես, մեր տեղեկություններով նա նշանակվելու է Գլխավոր ռազմական տեսուչ: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Միքայել Հարությունյանը, ով ազատվել էր պաշտոնից քաղաքական իրադարձություններից հետո:
Փորձեցինք տեղեկությունը պարզել Զինված ուժերից: Մեր հարցին ի պատախսան, Մովսես Հակոբյանի օգնական Վլադիմիր Ղուլյանը հայտնեց. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Մովսես Հակոբյանն այլ պաշտոնի կնշանակվի: Ուստի խնդրում եմ սպասեք պաշտոնական հայտարարության»: