Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 04:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Մայիսի 9 – Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շրջվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ն., ծնված 1982 թ.): Վարորդին եւ ուղեւորին (Լ. Հ., ծնված 1983 թ.) տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, ուղղել եւ հոսանքազրկել ավտոմեքենան ու կատարել մայթի լվացման աշխատանքներ: