Սիսիանցիները հույսեր ունեն նոր կառավարությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս նախկին կառավարության օրոք ապրիլի 12-ի որոշմամբ նախատեսվում էր լուծարել «Սիսիանի բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն` միավորելով այն բուժկենտրոնից 7-10 կմ հեռավորության վրա գտնվող հոսպիտալին: Որոշմանը դեմ են ինչպես բուժկենտրոնի աշխատակիցները, այնպես էլ տեղի բնակիչները:

Գործընթացը կասեցնելու նպատակով տեղի բնակիչներից «Իրավաբան» ՍՊԸ տնօրեն Ներսես Խաչատրյանը դիմել է կառավարությանը: «Թույլ տվեք նկատել, որ հիվանդանոց լուծարելն, առավել եւս` այն զինվորական հոսպիտալին միացնելն այն արդյունավետ լուծումը չէ, որ կարող էր առաջարկել նախկին կառավարությունը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Ներսես Խաչատրյանը: Սիսիանցիները հույս ունեն, որ նոր կառավարությունն իրենց տեսակետը հաշվի կառնի եւ չի լուծարի բուժկենտրոնը:




Լրահոս