Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառում Սանկտ Պետերբուգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 29-ին Սանկտ Պետերբուրգի «Ամրոց» համալիրում ՀՀ գլխավոր հյուպատոսության անունից տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանին:

Ընդունելությանը մասնակցում էին Սանկտ Պետերբուրգի կառավարության, Սանկտ Պետերբուրգում ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցչության, Լենինգրադի և Վոլոգդայի մարզերի իշխանությունների պաշտոնյաներ, ԱՊՀ Միջխորհրդարանային վեհաժողովի և Սանկտ-Պետերբուրգում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, գիտական և մշակութային ոլորտի գործիչներ, հայկական համայնքի ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում ուսանող հայ սպաներ և կուրսանտներ, հոգևորականներ:

Ընդունելությանը ելույթով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով իր ելույթում անդրադարձավ Հայաստանի առաջին Հանրապետությանը պատմությանը, Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրողություններին, ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի մոտեումները և առաջնահերթությունները:

Այնուհետև ելույթներով հանդես եկան Սանկտ Պետերբուրգի Կառավարության փոխնահանգապետ Աննա Միտյանինան, Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմնի միջազգային հարցերով վարչության ղեկավար Վատանյառ Յագյան և այլոք:

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հայ ժողովրդին շնորհավորական ուղերձներ և մաղթանքներ էին հղել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն, Վոլոգդայի մարզի Նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը և Կալինինգրադի նահանգապետի պաշտոնակատար Եվգենի Զինիչևը:

Ելույթներին հաջորդեց համերգային ծրագիր և հանդիսավոր ընդունելություն:




Լրահոս