ՎիվաՍել-ՄՏՍ. գերարագ ինտերնետ. միշտ քեզ հետ` երբ անհրաժեշտ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է օրական 1 ԳԲ գերարագ ինտերնետ առաջարկող «Data օրական» կանխավճարային փաթեթը: Այն թույլ է տալիս ինտերնետը միացնել միայն այն օրերին, երբ անհրաժեշտ է՝ այսպիսով վերահսկելով ինտերնետի օրական ծախսերը: Ծառայությունն ակտիվացնելու համար բավական է պարզապես միացնել մոդեմի կամ պլանշետի ինտերնետը: 1 ԳԲ գերարագ ինտերնետի oրական ակտիվացման գինը 200 դրամ է: Ծառայության ակտիվացման գումարը գանձվում է փաթեթն ակտիվացնելու պահին:

«Ամռան ամիսները զբոսաշրջության ակտիվ ժամանակահատված են Հայաստանի համար, և «Data օրական» ծառայությունը ստեղծվել է՝ հաշվի առնելով թե՛ Հայաստան այցելող զբոսաշրջիկների, և թե՛ շրջագայող մեր հայրենակիցների հաղորդակցության կարիքները: Այսինքն ճամփորդելիս՝ կարող եք ձեզ հետ վերցնել մոդեմը կամ պլանշետը և «Data օրական» կանխավճարային փաթեթի շնորհիվ օգտվել բարձր արագությամբ ինտերնետից, ե՞րբ և որտե՞ղ ցանկանում եք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի դեպ, կարելի է նաև ստանալ 6 ամսվա ընթացքում սպառելու հնարավորությամբ 10 000 ՄԲ ինտերնետ փաթեթ՝ առաջարկվող մոդեմներից որևէ մեկը գնելու դեպքում: 10 000 ՄԲ փաթեթը ներառող մոդեմի գինն ընդամենը 12 000 դրամ է: Այս տարբերակը նախընտրելու դեպքում նախ սպառվում է 10 000 ՄԲ փաթեթը, իսկ այնուհետև կարելի է ակտիվացնել օրական 1 ԳԲ փաթեթը:

Քարտի տրամադրման պայմաններ

Քարտ՝ 1000 դրամ

Քարտի վավերականության ժամկետ՝ 195 օր

Քարտը ներառում է 1000 դրամիսկզբնական հաշվեկշիռ

Մոդեմների առաջարկվող մոդելներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով www.mts.am կայք:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` https://www.facebook.com/MTSArmenia/




Լրահոս