Մեկ շաբաթում` 156 արտակարգ դեպք Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 515 դեպք, որից 156-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 205 կենցաղային կանչ, 70 հրդեհ, 61 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 89 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 9 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 8 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 36 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք, որի հետևանքով տուժել է 13 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:




Լրահոս