Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 74-ամյա քաղաքացու դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են 74-ամյա քաղաքացու դին: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հունիսի 24-ին ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարյան փողոցի թիվ 40 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ ներսում՝ հյուրասենյակի բազմոցին, հայտնաբերել Օ.Ղ.-ի (ծնված 1944 թ.) դին:




Լրահոս