
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 529 դեպք, որից 219-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 201 կենցաղային կանչ, 123 հրդեհ, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 95 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 20 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 39 դեպք: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 10 դեպք, որի հետևանքով տուժել է 13 քաղաքացի: