Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց։ Այս մասին հայտնում է նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը և հավելում. «Արարատ Խանդոյանը ենթարկվել է քաղաքական հետապնդման` նախկին իշխանությունների կողմից», – գրել է նա։

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցից, ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել:

Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որում և ճանաչվել էր մեղավոր և 2017 թվականի հունիսի 27-ին առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել 3 տարի 6 ամիս ազատազրկման:




Լրահոս