ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանն ինքն արդեն որպես պատմական կերպար պատրաստ է պատմության ընթացքում գոյատևելու . Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ին առնչվող անձանց կատարած չարաշահումների, արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, վերջին օրերին Սերժ Սարգսյանի եղբայրներին ու նրանց զավակներին առնչվող քրեական գործեր հարուցվեցին չարաշահումներ բացահայտվելուց հետո: Արդյոք սա քննարկվե՞լ է կուսակցության ներսում: Տեղյակ չէի՞ն եղել այդ խնդիրներից:

-Ես կարծում եմ` եթե քրեական գործեր են, կավարտվեն այդ գործերն, այդ ժամանակ էլ այդ մասին կխոսենք: -Խոսվում է այն մասին, որ Լեւոն Սարգսյանի ղեկավարած Փյունիկ հիմնադրամը չարաշահումներ է կատարել:

-Դրանք խոսակցություններ են, դեռեւս քննարկման փուլում են, եւ վերջնական արդյունքները կլինեն, այդ մասին կխոսենք:

-Այսինքն, կուսակցության ներսում այս հարցերը չե՞ն քննարկվել: -Կուսակցության ներսում բոլոր հարցերը քննարկվում կամ չեն քննարկվում` դա կուսակցության գործն է: Բայց նման խնդիրները, երբ քննչական օրգանների ձեռքում են, մինչեւ դատական որոշումներ չլինեն, չեմ կարծում` պետք է ինչ-որ բան ասել:

-Դուք ինքներդ սպասո՞ւմ էիք, որ նման բացահայտումներ կլինեն:

-Գիտեք ինչ, ժամանակի խնդիրներ են, եւ ինքը` ժամանակն, իր տեղը կգցի: Ես ավելի շատ զբաղված եմ, թե ինչպիսին պետք է լինի հայոց երկիրը: Բոլոր քաղաքական ուժերը գտնվում են այն վիճակի մեջ, որ մտածում են` ինչ անեն, որ ժամանակի մեջ ճիշտ ուղղությամբ գնան: Ժամանակը կգա, հարցերը կլուծեն: Ինձ համար կարեւորն այն է, թե ինչպիսին կլինի մեր հայոց երկիրը:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան




Լրահոս