ԲՀԿ-ականներն այսօր կհավաքվեն․ հայտնի կդառնա քաղաքապետի թեկնածուի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր ժամը 15.00-ի սահմաններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները հավաքվելու են ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում (Կանյաչնի): ArmLur.am-ին հայտնի  դարձավ, որ տեղի է ունենալու քաղաքական խորհուրդի նիստ, որի ժամանակ քննարկվելու է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը: Ավելին, նաեւ կհայտարարվի քաղաքապետի նրանց թեկնածուի անունը:

Ինչպես հայտնի է՝ այս օրերին քննարկվում են տարբեր անուններ՝ Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիաջյան, Արարատ Զուրաբյան, Գևորգ Պետրոսյան և Տիգրան Ուրիխանյան։ Այսօր վերջնականապես հայտնի կդառնա, թե նրանցից ով կլինի քաղաքապետի թեկնածուն։




Լրահոս