ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է. պաշտոնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը։ Այս մասին հայտնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:  Նա հավելում է, որ եռյակում կլինեն Պետրոս Ղազարյանը և Արման Աբովյանը:

Միևնույն ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը ևս կմասնակցի առաջիկա ընտրություններին՝ գլխավորելով ՀՀՇ-ի ցուցակը:

Հիշեցնենք, որ ժամը 15:00-ին մեկնարկել էր ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը:




Լրահոս