Նոր հայցեր` զինգրքույկների հայտնի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամկետային զինառայողների զինգրքույկներում ապրիլյան քառօրյա պատերազմի մասին գրառում կատարելու շուրջ դատական վեճերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին նոր հայցեր են ներկայացվում դատարան զինգրքույկներում գրառում կատարելու մասով: Ինչպես հայտնի է, 2017 թվականի հունվարին զորացրված մի ժամկետային զինծառայող մեծ աղմուկ էր բարձրացրել` հայտարարելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին, սակայն իրենց զինգրքույկներում այդ նշումը կա՛մ ջնջել էին, կա՛մ որեւէ նման նշում չեն իրականացրել:

Արդյունքում, բանը հասել է այնտեղ, որ այս օրերին զորացրված ժամկետային զինծառայողները իրենց իրավունքները վերականգնելու համար դիմել են դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` օգոստոսի 8-ին Հայկ Գեւորգյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը ստիպի Կոտայքի զինվորական կոմիսարիատին 2016թ ապրիլի 2-6-ը մարտական գործողությունների մասնակցի վերաբերյալ զինգրքույկում գրառում կատարի:




Լրահոս