Բարսելոնայի ֆուտբոլիստը տեղափոխվում է Սևիլիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սևիլիան» և «Բարսելոնան» համաձայնության են հասել Ալեիշ Վիդալի տեղափոխության հարցում:

«AS»-ը հաղորդում է, որ Վիդալի տրանսֆերի համար «Սևիլիան» վճարելու է 8 միլիոն եվրո, ևս 2 միլիոն եվրո հնարավոր է բոնուսների տեսքով: Այժմ Վիդալը «Բարսելոնայի» կազմում ուսումնամարզական հավաքի է մասնակցում ԱՄՆ-ում, սակայն շուտով վերադառնալու է Իսպանիա՝ անձնական պայմանագիր կնքելու համար:

Հիշեցնենք, որ Ալեիշ Վիդալը 3 տարի առաջ հենց «Սևիլիայից» էր տեղափոխվել կատալոնական ակումբ: Իսպանիայի նախորդ առաջնությունում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 15 հանդիպման, դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս