
ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանը հույսը դրել է հին տարեթիվ ունեցող, ռուսական արտադրության օգտագործված ավտոմեքենաների վրա: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ հունիսի 26-ին Աշտարակի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել Ֆ/Ա Գեւորգ Ոսկանյանի հետ:
Պարզվեց, որ քաղաքապետարանը գնել է 2011 թվականի ռուսական արտադրության, արծաթագույն «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենա, որի համար քաղաքային միջոցներից ծախսել է 938 հազար դրամ: