Գիտության կոմիտեին սպասարկող ավտոմեքենաները կկրճատվեն. խնայում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության կոմիտեին սպասարկող ավտոմեքենաները կկրճատվեն: Մասնավորապես, հարցը ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում, որից տեղեկանում ենք, որ մինչ այս կոմիտեն սպասարկելու համար հատկացված էր երեք ծառայողական ավտոմեքենա` Nissan Altima, Hyundai Tucson եւ Toyota Corolla 1.3: Ընդ որում, դրանցից մեկը նախատեսված էր կոմիտեի նախագահը, մյուսը քարտուղարի, իսկ երրորդն էլ` առհասարակ կոմիտեի համար:

Սակայն հիմա պետական բյուջեից կատարվելիք ծախսերի խնայողության նպատակով առաջարկվում է կոմիտեին հատկացված ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատել և 3-ի փոխարեն սահմանել 1-ը (մեկ), որը կսպասարկի միայն կոմիտեի նախագահին: Եվ նշված ավտոմեքենաներից կմնա Nissan Altima 2.5-ը:




Լրահոս