Որքան կարժենան դասագրքերն այս ուսումնական տարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել, որով հաստատվել է 2018-2019 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:

Համաձայն հրամանի` տարրական դպրոցում /առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններ/ դասագրքերը կհատկացվեն առանց ներդրումային գումարի: Հինգերորդից տասներկուերորդ դասարանների դասագրքերի համար սահմանված են 300-550 դրամ ներդրումային գումարներ:

ԿԳ նախարարի մեկ այլ հրամանով հաստատվել է 2018-19 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկը:




Լրահոս