Բարսելոնայի պաշտպանը կարիերան կշարունակի Սասուոլոյում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» պաշտպան Մարլոնը տեղափոխվում է իտալական «Սասուոլո»:

Ինչպես հայտնում է անվանի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, 22-ամյա բրազիլացին արդեն համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը:

«Սասուոլոն» Մարլոնի համար վճարել է 6 միլիոն եվրո, կգումարվեն նաև բոնուսներ:

Մարլոնը «Բարսենոլա» է տեղափոխվել 2016 թվականին «Ֆլումինենսեից». նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Նիսում»: Ֆուտբոլիստը կատալոնական թիմի հիմնական կազմում 2 հանդիպման է մասնակցել:




Լրահոս