Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի՝ «Վալենսիայի» հետ հանդիպման (1:1) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.
«Մենք պարտավոր էինք հաղթել այդ խաղում, սակայն չկարողացանք ամեն ինչ իդեալական անել: Առաջին խաղակեսում և երկրորդ կեսի մեկնարկային րոպեներին լավ խաղացինք, հետո սկսեցինք անփույթ գործել:
Պետք է վերանայել այս հանդիպումը և համապատասխան հետևություններ անել:
Այս մրցաշրջանում ցանկանում ենք ավելի լավ հանդես գալ, քան նախորդում: Տեսնենք՝ որքան հեռու կգնանք: Ցանկանում ենք հաղթել առաջնության բոլոր խաղերում, իսկ վերջում կտեսնենք, թե որ տեղում կլինենք»,- Գրիզմանի խոսքը մեջբերված է «Marca»-ից: