Թուրքիան ցանկանում Է ռազմածովային բազա ստեղծել Հյուսիսային Կիպրոսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրք զինվորականները ցանկանում են շտապ կարգով ռազմածովային բազա ստեղծել Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքական Հանրապետությունում՝ Միջերկրական ծովում երկրների շահերը պաշտպանելու համար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին հայտնել Է Yeni Safak թերթը՝ վկայակոչելով ռազմածովային ուժերի հրամանատարությանը դիմումը Թուրքիայի ԱԳ նախարարությանը: Նշվում Է, որ Թուրքիան նաեւ քննարկում Է Հյուսիսային Կիպրոսում Գեչիթքալեի ավիաբազայի վերականգնման հնարավորությունը, որն ավելի վաղ օգտագործում Էր թուրքական օդուժը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս