Դեսպան Թումանյանը հանդիպեց իրանցի գործարարների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 27-ին Թեհրանի ազատ տնտեսական գոտիների կազմակերպության նիստերի դահլիճում ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ իրանցի շուրջ 50 գործարարի հետ: ՀՀ դեսպանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, գործարար միջավայրի առավելությունները, ԵԱՏՄ-Իրան համաձայնագրի ընձեռած հնարավորությունները:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին տեսանյութեր Հայաստանում տնտեսական գործունեության առանձնահատկությունների և ներդրումներ կատարելու պայմանների մասին, ինչպես նաև ներկաներին տրամադրվեց ամփոփ տեղեկություն Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի, հարկային և մաքսային օրենսդրության վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Մակուի ազատ տնտեսական գոտու փոխտնօրեն Էբրահիմ Ջալիլին, ով պատրաստակամություն հայտնեց գործարարների խումբ ուղարկել Հայաստան՝ մասնակցելու սեպտեմբերին Երևանում կայանալիք «Armenia Expo 2018» ցուցահանդեսին և գործնական մի շարք հանդիպումներ ունենալ:

Միևնույն ժամանակ Էբրահիմ Ջալիլին դեսպանին Թումանյանին հրավիրեց Մակուի ԱՏԳ՝ տեղում ծանոթանալու երկկողմ տնտեսական համագործակցության հնարավորություններին:




Լրահոս