Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվողը ցանկություն ունի հեռանալու ակումբից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: «Զինագործների» հարձակվող Ալեքսանդր Լակազետը ուզում է լքել լոնդոնյան ակումբի շարքերը: Ֆուտբոլիստն այս մասին արդեն հայտնել է թիմի ղեկավարությանը: Սակայն թիմը դեռևս չի ուզում բաց թողնել ֆուտբոլիստին:
Ալեքսանդր Լակազետը «Արսենալ»-ին էր միացել 2017 թվականին: