Սեպտեմբերի 6-ին հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ. ընտրակեղծարարությունը կխստացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում քննարկվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Այս օրենքում փոփոխություններ են կատարվում և խստացվում է ընտրակեղծարարության համար պատիժները: Մի քանի հոդվածներ են փոխվել և դա քննարկելու համար սեպտեմբերի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, թե այդպիսի հապշտապությունը պայմանավորված է նրանով, որ կարողանան այդ հոդվածները փոփոխել և նոր օրենսգրքով մասնակցել արտահերթ ավագանու ընտրություններին: Այսօր կառավարության նիստում օրենսգիրքը լայն քննարկվեց:




Լրահոս