Մանչեսթեր Յունայթեդը դադարեցրել է Պոգբայի հետ բանակցությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դադարեցրել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները:

ESPN-ը հաղորդում է, որ «կարմիր սատանաների» ղեկավարությանը դուր չի եկել Պոգբայի այն հայտարարությունը, որ առաջիկա ամիսներին կարող է փոխել ակումբը: Միևնույն ժամանակ վերոնշյալ աղբյուրը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը վստահ է, որ կարող է նոր պայմանագիր կնքել Պոգբայի հետ, սակայն ցանկանում է՝ ֆրանսիացի ֆուտբոլիստն անձամբ նման նախաձեռնությամբ հանդես գա:

Պոլ Պոգբայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Հավելենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության 4 խաղում Պոգբան 2 գոլ է խփել:




Լրահոս