Մեր հավաքականն ավելի բարձրակարգ է, քան Հայաստանինը. Մակեդոնիայի հավաքականի կիսապաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մակեդոնիայի հավաքականի կիսապաշտպան Ստեֆան Սպիրովսկին Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ 2:0 հաշվով տոնած հաղթանակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել.

«Մենք մրցակցից ավելի լավ խաղացինք և արժանի էինք հաղթանակի: Երկու խաղում առանց գոլեր բաց թողնելու հաղթանակները ցույց են տալիս, որ մեր հավաքականն ավելի բարձրակարգ է, քան Հայաստանինը:Նրանք միավորի համար պայքար էին հայտարարել, սակայն դա չցուցադրեցին խաղադաշտում: Մենք արագ առավելություն ստացանք, հետո սկսեցինք ավելի մտածված գործել և սպասել երկրորդ գոլին: Երկրորդ կեսում Պանդևն օգտագործեց ճիշտ պահը, և մենք ավելի համոզիչ հաղթանակի հասնելու հնարավորություն ստացանք»,- Սպիրովսկու խոսքը մեջբերել է «ekipa.mk» կայքը:




Լրահոս