Օրիգինալը. ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը միայնակ քարոզարշավ անցկացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բնականաբար Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը նախընտրական քարոզչությունը ձգտում են իրականացնել այնպես, որ հետաքրքրեն երեւանցիներին, նրանց հուզող խնդիրները բարձրաձայնեն: Եվ բոլոր ուժերն էլ գրեթե նույն կերպ են քարոզչություն անցկացնում. ավագանու թեկնածուներով քայլում են փողոցից փողոց, հանդիպում քաղաքացիներին, հանրահավաքներ հնչեցնում, ելույթներ ունենում: Իսկ ահա «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը գրեթե միայնակ է իրականացնում:

Նա պարզապես քայլում է փողոցներով, մարդկանց բարեւում եւ լավ ընտրություններ մաղթում: Եվ հետաքրքիր է, որ նա մշտապես քայլում է մեն-մենակ»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս