Պուտինը եւ Էրդողանը սեպտեմբերի 17-ին կարող են հանդիպել Սոչիում. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հնարավոր Է համարել, որ ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 17-ին Սոչիում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Այո՛, այդ հանդիպումը հնարավոր Է, եւ այն նախապատրաստվում Է»,- ասել Է Կրեմլի ներկայացուցիչը լրագրողներին: Նա հաստատական պատասխան Է տվել բանակցությունների վայրին ու ամսաթվին վերաբերող հարցերին՝ Սոչի, սեպտեմբերի 17:

Սեպտեմբերի 14-ին ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել Է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր Է սեպտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել իրադարձությունների զարգացումը Սիրիայում: «Մենք ցանկանում ենք սիրիական ճգնաժամը կարգավորել քաղաքական ճանապարհով: Նախագահ Էրդողանը երկուշաբթի Սիրիայի իրադրությունը կքննարկի նախագահ Պուտինի հետ»,- Չավուշօղլուի խոսքը մեջբերել Է NTV հեռուտաալիքը:




Լրահոս