Միայն անգլերեն. Էմերին Արսենալի ֆուտբոլիստներին արգելել է խոսել այլ լեզուներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին «զինագործների» ֆուտբոլիստներից պահանջել է թիմի ներսում միմյանց հետ շփվել բացառապես անգլերեն լեզվով, վստահեցնում է «Mirror»-ը: Աղբյուրի փոխանցմամբ, իսպանացի մասնագետը կարծում է, որ սա պետք է բարելավի թիմային մթնոլորտը: Մասնագետը նաև հույս ունի, որ սա կօգնի իրեն ավելի արագ յուրացնել լեզուն:

Հատկանշական է, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» կազմում ընդամենը երկու անգլիացի ֆուտբոլիստ է դուրս եկել խաղադաշտ:




Լրահոս